Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-10-17-ից մինչև 2022-12-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-12-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 40 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸ, ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 199. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները

գործել է մինչև 2022-12-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 199. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները

1. Հայաստանի Հանրապետության ջրային, ընդերքի մասին և անտառային օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ:

2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.

1) ընդերքօգտագործման լիազոր մարմին` ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին.

2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում, ինչպես նաև շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում.

3) շրջակա միջավայրի մարմին` շրջակա միջավայրի պահպանության, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմին.

4) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

(199-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։