Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-10-17-ից մինչև 2022-12-24։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 425. Հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումները խախտելը

գործել է մինչև 2022-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 425. Հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումները խախտելը

1. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումների խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկ վճարողները պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե, եթե դուրս գրված հարկային հաշիվը սահմանված կարգով չեղյալ չի համարվել:

2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկման բազային համապատասխանող ԱԱՀ-ի գումարի և հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի դրական տարբերությունը Օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե:

(425-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։