Հոդված 101. Ակցիզային հարկի գումարի փոխհատուցումը
Հոդված 101. Ակցիզային հարկի գումարի փոխհատուցումը
1. Արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարները Կառավարության սահմանված կարգով և ժամկետներում փոխհատուցվում են այդ կազմակերպություններին:
2. Ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ մշտական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու, ինչպես նաև ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
(101-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
(հոդվածը 07.12.22 ՀՕ-517-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից)
(07.12.22 ՀՕ-517-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)