Հոդված 88. Ակցիզային հարկի դրույքաչափերը
Հոդված 88. Ակցիզային հարկի դրույքաչափերը
1. Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների (բացառությամբ սույն մասի աղյուսակի 1-ին, 2-րդ, 11-րդ և 21-րդ տողերով նախատեսված ապրանքային դիրքերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների) հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերի և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալով: ԱՏԳ ԱԱ 2207, 2208 (բացառությամբ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0, 2208 20, 2208 30, 2208 40), 2402 (բացառությամբ 2402 10 00011, 2402 90 00011, 2402 10 00012 2402 90 00012) և 2404 11 000 9 ապրանքային դիրքերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերով.
Ապրանքի ծածկագիրը՝
ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման
բազայի
չափման
միավորը Ակցիզային հարկի դրույքաչափերը (դրամ)
2020 թվականի հունվարի
1-ից 2021 թվականի հունվարի
1-ից 2022 թվականի հունվարի
1-ից 2023 թվականի հունվարի
1-ից
2207 էթիլային
սպիրտ 1 լիտր
(100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 2600 3380 4400 5700
2208 (բացառությամբ 2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
2208 20
2208 30
2208 40) սպիրտային խմիչքներ 1 լիտր 1560 2030 2640 3430
2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0 պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 1 լիտր 800
2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր
(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000
բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500
գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000
դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500
ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000
2208 30
2208 40 վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր 7000
2203 գարեջուր 1 լիտր 130
2204 խաղողի գինի 1 լիտր 150
2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ 1 լիտր 1000
2206
(բացառությամբ 2206 00 390
2206 00 590
2206 00 890) խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի 1 լիտր 270
2206 00 390
2206 00 590
2206 00 890 պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ 1 լիտր 150
2402 (բացառությամբ 2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012) ծխախոտի արտադրանք 1000 հատ 9625 11070 12730 14640
2402 10 00011
2402 90 00011 սիգար 1000 հատ 605000
2402 10 00012
2402 90 00012 սիգարելա 1000 հատ 16500
2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 1500
2710 19 710 -
2710 19 980
3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 քսայուղ 1 կգ 500
2710 12 բենզին 1 տոննա 40000
2710
(բացառությամբ 2710 12
2710 19 710 -
2710 19 980) դիզելային
վառելիք 1 տոննա 13000
2709 հում նավթ,
նավթամթերքներ 1 տոննա 27000
2711 (բացառությամբ 2711 11
2711 21) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ 1 տոննա 1000
2711 21 սեղմված
բնական գազ 1 տոննա 34000
2404 11 000 9 ծխախոտի
արտադրանք 1000 հատ 2000 2300 2700 3100
2404 12 000 0
2404 19 000
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հիմք են ընդունվում ակցիզային հարկի հաշվարկման հետևյալ գործակիցները.
2020
թվականի հունվարի
1-ից 2021
թվականի հունվարի
1-ից 2022
թվականի հունվարի
1-ից 2023
թվականի հունվարի
1-ից
Ակցիզային հարկի հաշվարկման գործակից 1.0 1.03 1.06 1.09
3. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:
4. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 6000 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
5. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`
1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5000 դրամից.
2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5500 դրամից.
3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6000 դրամից.
4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից.
5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:
6. ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող՝ կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:
7. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամի և սույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի և սույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալին:
(88-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց. 13.06.18 ՀՕ-357-Ն, փոփ. 09.04.19 ՀՕ-16-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն, փոփ. 16.12.21 ՀՕ-408-Ն)
(հոդվածը 07.12.22 ՀՕ-517-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «զ» ենթակետերի փոփոխությամբ ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից)
(07.12.22 ՀՕ-517-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)