Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-24-ից մինչև 2022-12-28։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸԳլուխ 66 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

Հոդված 327. Միասնական հաշվին գումարների մուտքագրումը և միասնական հաշվից գումարների վերադարձը

գործել է մինչև 2022-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 327. Միասնական հաշվին գումարների մուտքագրումը և միասնական հաշվից գումարների վերադարձը

1. Ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին` հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա: Եզրակացությունը հարկային մարմինը կազմում և ներկայացնում է գանձապետարան` գումարների հիմնավորվածությունը հիմնավորող փաստաթղթերը` համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունը ուժի մեջ մտնելու, իսկ դատարանի վճիռը, բողոքարկման հանձնաժողովի որոշումը, ճշտված հարկային հաշվարկը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

2. Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից: Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:

(327-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-190-Ն)

(05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։