ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 39 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հոդված 196. Ճանապարհային հարկի գումարի հաշվանցումը և (կամ) վերադարձը
Հոդված 196. Ճանապարհային հարկի գումարի հաշվանցումը և (կամ) վերադարձը
1. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված ճանապարհային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:
2. Ճանապարհային հարկի` Օրենսգրքով սահմանված պարտավորությունների չափից ավելի մաքսային մարմիններին վճարված գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են հարկային մարմնի սահմանած կարգով:
(196-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց 15.06.22 ՀՕ-257-Ն)