Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-04-14։Բացել գործող տեքստը
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 17 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 84. Ակցիզային հարկով հարկման օբյեկտը

գործել է մինչև 2023-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 84. Ակցիզային հարկով հարկման օբյեկտը

1. Ակցիզային հարկով հարկման օբյեկտ են համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով իրականացվող հետևյալ գործարքները և (կամ) գործառնությունները.

1) արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը: Սույն կետի կիրառության իմաստով` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարում է համարվում նաև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի հանձնումը պատվիրատուին.

2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

3) ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

4) ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը: Սույն կետի կիրառության իմաստով` ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարում է համարվում նաև ավտոգազալիցքավորման ճնշակայան շահագործող հարկ վճարողի կողմից ներտնտեսական կարիքների համար սեղմված բնական գազի սպառումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։