Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2023-11-18։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 43 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը

գործել է մինչև 2023-11-18Բացել ARLIS-ում

Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը

1. Բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները:

2. Բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկները Կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին:

3. Սույն հոդվածին համապատասխան` հարկային հաշվարկներ ներկայացնելը պարտադիր չէ ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր` մինչև մեկ տարի ժամկետով:

(220-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։