Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2023-11-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-11-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 17 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 88. Ակցիզային հարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2023-11-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 88. Ակցիզային հարկի դրույքաչափերը

1. Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների (բացառությամբ սույն մասի աղյուսակի 1-ին, 2-րդ, 11-րդ և 21-րդ տողերով նախատեսված ծածկագրերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների) հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերի և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալով: ԱՏԳ ԱԱ 2207, 2208 (բացառությամբ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0, 2208 20, 2208 30, 2208 40), 2402 (բացառությամբ 2402 10 000 01, 2402 90 000 01, 2402 10 000 02, 2402 90 000 02), 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերով.

Ապրանքի ծածկագիրը՝

ըստ ԱՏԳ ԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման

բազայի

չափման

միավորը Ակցիզային հարկի դրույքաչափերը (դրամ)

2020 թվականի հունվարի

1-ից 2021 թվականի հունվարի

1-ից 2022 թվականի հունվարի

1-ից 2023 թվականի հունվարի

1-ից

2207 էթիլային

սպիրտ 1 լիտր

(100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 2600 3380 4400 5700

2208 (բացառությամբ 2208 90 330 0

2208 90 380 0

2208 90 480 0

2208 20

2208 30

2208 40) սպիրտային խմիչքներ 1 լիտր 1560 2030 2640 3430

2208 90 330 0

2208 90 380 0

2208 90 480 0 պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 1 լիտր 800

2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր

(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000

բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500

գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000

դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500

ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000

զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000

2208 30

2208 40 վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր 7000

2203 00 գարեջուր 1 լիտր 130

2204 խաղողի գինի 1 լիտր 150

2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ 1 լիտր 1000

2206 00 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ 1 լիտր 150

(10-րդ տողն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-517-Ն)

2402 (բացառությամբ 2402 10 000 01

2402 90 000 01

2402 10 000 02

2402 90 000 02) ծխախոտի արտադրանք 1000 հատ 9625 11070 12730 14640

2402 10 000 01

2402 90 000 01 սիգար 1000 հատ 605000

2402 10 000 02

2402 90 000 02 սիգարելա 1000 հատ 16500

2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 1500

2710 19 710 0 -

2710 19 980 0

3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 քսայուղ 1 կգ 500

2710 12 բենզին 1 տոննա 40000

2710

(բացառությամբ 2710 12

2710 19 710 0 -

2710 19 980 0) դիզելային

վառելիք 1 տոննա 13000

2709 00 հում նավթ,

նավթամթերքներ 1 տոննա 27000

2711 (բացառությամբ 2711 11 000 0

2711 21 000 0) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ 1 տոննա 1000

2711 21 000 0 սեղմված

բնական գազ 1 տոննա 34000

2404 11 000 9 ծխախոտի

արտադրանք 1000 հատ 2000 2300 2700 3100

2404 12 000 0

2404 19 000 ծխախոտի արտադրանք 1 միլիլիտր 55

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հիմք են ընդունվում ակցիզային հարկի հաշվարկման հետևյալ գործակիցները.

2020

թվականի հունվարի

1-ից 2021

թվականի հունվարի

1-ից 2022

թվականի հունվարի

1-ից 2023

թվականի հունվարի

1-ից

Ակցիզային հարկի հաշվարկման գործակից 1.0 1.03 1.06 1.09

3. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:

4. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 6000 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

5. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5000 դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5500 դրամից.

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6000 դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:

6. ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող՝ կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:

7. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամի և սույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի և սույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալին:

(88-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց. 13.06.18 ՀՕ-357-Ն, փոփ. 09.04.19 ՀՕ-16-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն, փոփ. 16.12.21 ՀՕ-408-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.12.22 ՀՕ-517-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.12.22 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածը 26.06.23 ՀՕ-200-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։