ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 72 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 358. Կապարակնքումը
Հոդված 358. Կապարակնքումը
1. Հարկային հսկողության շրջանակներում անհրաժեշտության դեպքում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը կարող է կապարակնքել հարկ վճարողի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային տարածքները, շինությունները, դրամարկղները:
2. Սույն հոդվածով սահմանված կապարակնքումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
(358-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)