Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 73 · ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ Հոդված 360. Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները

Հոդված 366. Համադրելիության ճշգրտումներ

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 366. Համադրելիության ճշգրտումներ

1. Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ճշգրտումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե ակնկալվում է, որ այն կբարձրացնի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշների հուսալիությունը՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները.

1) տարբերությունների էականությունը, որի համար նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում.

2) այն տեղեկատվության որակը, որոնց հիման վրա նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում.

3) համադրելիության ճշգրտման նպատակը.

4) համադրելիության ճշգրտում իրականացնելու մոտեցման հուսալիությունը:

2. Համադրելիության ճշգրտումը մասնավորապես կարող է ներառել հետևյալը.

1) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել վերահսկվող և չվերահսկվող գործարքների միջև տարբերությունները, որոնք առաջացել են հաշվապահական տարբեր քաղաքականությունների կիրառության հետևանքով.

2) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբերությունները՝ պայմանավորված շրջանառու կապիտալով, իրականացված գործառույթներով, օգտագործված ակտիվներով և կրած ռիսկերով.

3) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբեր աշխարհագրական շուկաներով պայմանավորված տարբերությունները:

(366-րդ հոդվածը փոփ. 23.03.22 ՀՕ-86-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։