Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-03-24։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 70 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 350.1. Բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների ստացումը

գործել է մինչև 2024-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 350.1. Բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների ստացումը

1. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողից (բացառությամբ ֆիզիկական անձի) գրավոր պահանջում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով տրամադրել հարկային հսկողության ժամանակահատվածին վերաբերող յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային բանկային հաշվի քաղվածքը, ինչպես նաև սույն կետում նշված բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստանալու համաձայնությունը:

2. Հարկ վճարողի (բացառությամբ ֆիզիկական անձի) կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով բանկային հաշվի քաղվածք չտրամադրվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքը ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հարկային մարմինը սույն հոդվածով նախատեսված կարգով բանկային հաշվի քաղվածքը կարող է ստանալ նաև հարկ վճարողի (բացառությամբ ֆիզիկական անձի) կողմից բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստանալու համաձայնությունը չտրամադրվելու դեպքում:

3. Եթե հարկ վճարողը (բացառությամբ ֆիզիկական անձի) հարկային մարմնին տրամադրել է բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից` տվյալ հաշիվն սպասարկող բանկից ստանալու համաձայնություն, ապա հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանալու նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ տվյալ բանկային հաշիվն սպասարկող բանկից բանկային հաշվի քաղվածքն ստանալու համար: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը և տեղեկությունների փոխանակման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով:

(350.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-595-Ն)

(23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։