Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-01-ից մինչև 2024-07-18։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 70 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը

գործել է մինչև 2024-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը

(վերնագիրը խմբ. 28.02.24 ՀՕ-125-Ն)

1. Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:

2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը: Սույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը: Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված՝ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

(350.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-595-Ն, խմբ. 28.02.24 ՀՕ-125-Ն)

(23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(28.02.24 ՀՕ-125-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։