Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-29-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 43 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 219. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 219. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

1. Անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:

2. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծավալները և Օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

3. Բնօգտագործման վճար վճարող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը հայտ են ներկայացնում համապատասխան շրջակա միջավայրի մարմին և վերջինիս կողմից այն բավարարվելու դեպքում իրականացնում են համապատասխան գործառույթ: Շրջակա միջավայրի մարմինը պատասխանատու է հետագայում հայտում նշված պայմանների և վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար: Բնական պաշարների օտարման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն ընտրանքային կարգով իրականացնում է հարկային մարմինը:

4. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի` սույն բաժնին համապատասխան հաշվարկված լինելը:

(219-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն, 04.03.20 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։