Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-29-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ) ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸԳլուխ 4 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ամբողջական օրեր են համարվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու օրերը՝ անկախ այդ օրերի ընթացքում ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամերի քանակից:

3. Ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում նաև`

1) այն ֆիզիկական անձինք, որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Սույն կետի կիրառության իմաստով՝ կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես, համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե Հայաստանի Հանրապետությունում է գտնվում նրա տունը կամ այլ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը.

2) Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

4. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

5. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ եթե ֆիզիկական անձը, սույն հոդվածի 1-ին և (կամ) 3-րդ մասերի համաձայն, հարկային տարվա որևէ օրվա դրությամբ համարվում է ռեզիդենտ, ապա այդ ֆիզիկական անձը համարվում է ռեզիդենտ ամբողջ հարկային տարվա համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։