Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-29-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 68 · ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Հոդված 339. Հարկային ստուգման հանձնարարագիրը

գործել է մինչև 2024-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 339. Հարկային ստուգման հանձնարարագիրը

1. Հարկային ստուգումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են՝

1) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

2) հարկ վճարողի (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն (ՀՎՀՀ-ները), գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀՀ-ն, հաշվառման վայրը.

3) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված դեպքերում ստուգմանը մասնակցող այլ անձի (անձանց) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը.

4) ստուգման տեսակը և իրավական հիմքերը.

5) ստուգման հարցերը.

6) ստուգվող ժամանակաշրջանը՝ ըստ ստուգման տեսակների ու հարցերի.

7) ստուգման ժամկետը.

8) տեղեկություններ հարկ վճարողի իրավունքների ու պարտականությունների մասին.

9) ստուգման անցկացման մասին ծանուցված լինելու և ստուգումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը:

2. Թեմատիկ հարկային ստուգումների իրականացման համար հարկային մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին: Սույն մասում նշված՝ հանձնարարագրի տրման լիազորության փոխանցման վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի հրամանը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ (որը չի ներառում ստուգման անցկացման մասին ծանուցման օրը) ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Ընդ որում`

1) (կետն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-55-Ն)

2) հանձնարարագիրը (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Հարկ վճարողը հանձնարարագրին (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակին) համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից:

3) (կետն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-55-Ն)

4. Թեմատիկ ստուգումների հանձնարարագիրը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթացման հետևյալ կարգով.

1) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների դեպքում հանձնարարագրի կնքված երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում ստուգման ընթացքում՝ մինչև ստուգման հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի վերջին օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների դեպքում ստուգումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ գրառումը հանձնարարագրում կատարում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք.

2) պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության, ինչպես նաև աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումների դեպքում հանձնարարագրի կնքված երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում անմիջապես ստուգումը սկսելիս.

3) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի կնքված երկու օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է թեմատիկ հարկային ստուգման անցկացման մասին, որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց.

4) հանձնարարագիրն ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:

5. Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը կամ ստուգման հանձնարարագիրը չստորագրելը կամ հանձնարարագիրն ստանալուց հրաժարվելը հիմք չի հանդիսանում թեմատիկ հարկային ստուգումներ չանցկացնելու համար:

6. Հանձնարարագրում չնշված անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ստուգումն իրականացնող անձանց կազմի փոփոխությունները և լրացումները կատարվում են հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով: Փոփոխման կամ լրացման մասին հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացնում էլեկտրոնային ծանուցման եղանակով մինչև ստուգումն իրականացնող անձանց ստուգմանը մասնակցելը, բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների, երբ գործում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգումների համար սահմանված առանձնահատկությունները:

7. Եթե ստուգման անցկացման մասին հարկ վճարողի ծանուցված համարվելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում սույն հոդվածին համապատասխան տրված ստուգման հանձնարարագրի հիման վրա ստուգում չի սկսվում, ապա այդ ժամկետին հաջորդող օրն այդ հանձնարարագիրը համարվում է անվավեր:

(339-րդ հոդվածը փոփ. 04.03.22 ՀՕ-42-Ն, լրաց. 23.03.22 ՀՕ-86-Ն, փոփ., խմբ., լրաց. 04.03.22 ՀՕ-55-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։