Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-24-ից մինչև 2024-04-05։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 73 · ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ Հոդված 360. Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները

Հոդված 374. Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները

գործել է մինչև 2024-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 374. Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները

(վերնագիրը խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն)

1. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանող գործարքների իրականացման դեպքում հարկ վճարողը կարող է ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված), եթե պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության դեպքում կարող էր ձևավորվել շահութահարկով հարկման լրացուցիչ բազա և (կամ) ռոյալթիի լրացուցիչ բազա:

2. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, հարկային մարմնի պահանջած և հարկ վճարողի ներկայացրած լրացուցիչ տեղեկատվության և հարկային մարմնի պահանջով հարկ վճարողի հետ անցկացված հարցազրույցի վերլուծության արդյունքում հարկ վճարողի վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու դեպքում հարկային մարմինը կարող է առաջարկել հարկ վճարողին ճշգրտել վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա, ճշգրտել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և մեկամսյա ժամկետում հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված):

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշգրտումների արդյունքով առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի վերլուծության արդյունքների և համապատասխան առաջարկների հիման վրա հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման արդյունքում լրացուցիչ առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են հարկային մարմնի կողմից հարկ վճարողի վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա ճշգրտելու վերաբերյալ առաջարկի ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած:

5. Տրանսֆերային գնագոյացման ստուգման արդյունքներով առաջադրվող հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են դրանց առաջացման՝ այդ գործարքի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի ներկայացման համար օրենքով սահմանված օրվանից սկսած:

6. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ձևը, լրացման և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

(374-րդ հոդվածը խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։