ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 27 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 147.1. Սոցիալական ծախսերը
Հոդված 147.1. Սոցիալական ծախսերը
1. Սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը:
2. Սույն հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:
(147.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-593-Ն)
(23.12.22 ՀՕ-593-Ն օրենքն ունի անցումային դրույթ)