Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-09-01-ից մինչև 2024-10-21։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 43 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 213. Պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման ընդհանուր կարգը

գործել է մինչև 2024-10-21Բացել ARLIS-ում

Հոդված 213. Պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման ընդհանուր կարգը

1. Պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) հաշվարկվում է Օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված՝ բնօգտագործման վճարի յուրաքանչյուր օբյեկտի համար՝ բնօգտագործման վճարի բազայի և դրույքաչափերի հիման վրա՝ հաշվի առնելով վճարի բազայի չափաքանակները:

2. Պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռոյալթիի բազաների և Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալով հաշվարկված գումարների հանրագումարով:

(213-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-149-Ն)

(15.06.22 ՀՕ-149-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։