Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-21-ից մինչև 2024-10-24։Բացել գործող տեքստը
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸԳլուխ 53 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 249. Ընդհանուր սեփականության փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2024-10-24Բացել ARLIS-ում

Հոդված 249. Ընդհանուր սեփականության փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը

1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի ամբողջ հարկման բազայից` հաշվառող մարմինների կողմից:

2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկում են`

1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար.

2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը` համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։