Հոդված 385. Դրամարկղային գործառնությունների իրականացումը
Հոդված 385. Դրամարկղային գործառնությունների իրականացումը
1. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:
2. Դրամարկղային գործառնությունները գրանցվում են էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Բանկային հաշիվներից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կատարվում է մինչև կանխիկ գումարը բանկային հաշվից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշիվներ կատարվում է մինչև կանխիկ գումարը դրամարկղից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
(385-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 25.10.23 ՀՕ-340-Ն)
(25.10.23 ՀՕ-340-Ն օրենքն ունի անցումային դրույթ)