Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-21-ից մինչև 2024-10-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-10-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 82 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 456. Օրենսգրքի 16-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

գործել է մինչև 2024-10-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 456. Օրենսգրքի 16-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում: Սույն մասում նշված գերավճարների վերադարձն իրականացվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով:

2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվի չեն առնվում:

3. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկ վճարողներն ազատվում են նվազագույն շահութահարկի հաշվարկված և չվճարված գումարների, ինչպես նաև սահմանված տույժերի վճարման պարտավորությունից:

4. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով իրականացվող ստուգման արդյունքներով նվազագույն շահութահարկի գումարների գծով հարկային պարտավորություններ չեն առաջադրվում:

5. 2010 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը հարկային մարմին որևէ հարկային հաշվարկ և գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն չներկայացրած հարկ վճարողների կողմից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարված գումարները հանվում են հաշվառումից, եթե այդ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկներ չեն ներկայացվել:

6. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են Կառավարության սահմանած կարգով:

7. (մասն ուժը կորցրել է 23.09.19 ՀՕ-172-Ն)

8. Եթե Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կամ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով պակասեցվում են նախկինում հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունները, ապա հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գումարների կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին մարված գումարը կրկին վերականգնվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում՝ որպես դեբետային գումար կամ որպես բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումար (չի մուտքագրվում միասնական հաշվին):

(456-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., խմբ. 23.09.19 ՀՕ-172-Ն)

(հոդվածը 01.03.23 ՀՕ-101-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

(23.09.19 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։