Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2024-11-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 23 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 127. Շահութահարկի նվազեցումը

գործել է մինչև 2024-11-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 127. Շահութահարկի նվազեցումը

1. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-145-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-145-Ն)

3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված (պակաս ստացված) եկամուտների չափով, բացառությամբ

1) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար սահմանված է սուբսիդիայի հատկացում.

2) եթե տվյալ ռեզիդենտ շահութահարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ ծանուցման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ ծանուցման կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած հարկային վնասները փոխհատուցման ենթակա չեն:

(127-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, 11.04.24 ՀՕ-145-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(11.04.24 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։