Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2024-11-18։Բացել գործող տեքստը
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 17 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 87. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները

գործել է մինչև 2024-11-18Բացել ARLIS-ում

Հոդված 87. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են՝

1) էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի).

2) սպիրտային խմիչքները.

3) գարեջուրը.

4) գինին.

5) ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները): Սույն կետի կիրառության իմաստով՝ ծխախոտի արտադրանք են համարվում նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող` ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ կամ նիկոտին կամ դրանց փոխարինիչներ պարունակող ապրանքները` նախատեսված առանց այրման ներշնչելու համար.

6) քսայուղը.

7) բենզինը.

8) դիզելային վառելիքը.

9) հում նավթը.

10) նավթամթերքները.

11) նավթային գազերը.

12) գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի).

13) սեղմված բնական գազը:

Սույն մասի 13-րդ կետի կիրառության իմաստով՝ սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 000 0 ծածկագրին դասվող բնական գազը, որը ստացվում է մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:

(87-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.12.22 ՀՕ-517-Ն)

(07.12.22 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։