Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2024-11-18։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 12.04.22 ՀՕ-101-Ն)Գլուխ 80.2 · (գլուխը լրաց. 10.09.24 ՀՕ-338-Ն)

Հոդված 443.6. Ֆինանսական հաստատությունների, հաշվետերերի և վերահսկող անձանց պարտականություններն ու իրավունքները՝ կապված ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ

գործել է մինչև 2024-11-18Բացել ARLIS-ում

Հոդված 443.6. Ֆինանսական հաստատությունների, հաշվետերերի և վերահսկող անձանց պարտականություններն ու իրավունքները՝ կապված ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ

1. Հաշվետերերի և վերահսկող անձանց ռեզիդենտությունը պարզելու համար ֆինանսական հաստատությունն իրականացնում է հաշվետերերի և վերահսկող անձանց՝ Ստանդարտով սահմանված պատշաճ ուսումնասիրություն։

2. Հաշվետերերը և վերահսկող անձինք պարտավոր են ֆինանսական հաստատություն ներկայացնել իրենց և (կամ) փոխկապակցված հաշվետերերի ու վերահսկող անձանց վերաբերյալ՝ ֆինանսական հաստատության կողմից սույն գլխին համապատասխան պահանջվող տեղեկությունը:

3. Եթե անձը ֆինանսական հաշիվ բացելիս ֆինանսական հաստատությանը չի տրամադրում սույն գլխով և Ստանդարտով պահանջվող տեղեկությունները, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է ֆինանսական հաշիվ բացելը։

4. Ֆինանսական հաստատությունը պարտավոր է ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձից ստանալ գրավոր համաձայնություն սույն գլխով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու վերաբերյալ:

5. Եթե ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձը հրաժարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված համաձայնությունը տրամադրել կամ ֆինանսական հաստատության կողմից համաձայնություն տալու պահանջ ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում չի տրամադրում համաձայնությունը, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված առկա ֆինանսական հաշիվների դեպքում ֆինանսական հաստատությունը հրաժարվում (դադարեցնում) է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարել, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների: Ֆինանսական հաստատությունը ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է այդ անձին։

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգերի արդյունքում ֆինանսական հաստատությունը բացահայտում է հաշվետիրոջ կամ վերահսկող անձի տրամադրած տեղեկության ոչ ճշգրիտ կամ թերի լինելը, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված առկա ֆինանսական հաշիվների դեպքում ֆինանսական հաստատությունը հրաժարվում (դադարեցնում) է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարել, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների: Ֆինանսական հաստատությունը ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է այդ անձին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։