Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-03-ից մինչև 2025-03-03։Բացել գործող տեքստը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 25 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 138. Շահութահարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին

գործել է մինչև 2025-03-03Բացել ARLIS-ում

Հոդված 138. Շահութահարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին

1. Օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետի օրը, իսկ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետից հետո տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող շահութահարկի հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջացող՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին շահութահարկի հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:

2. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված շահութահարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:

(138-րդ հոդվածը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։