Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-03-ից մինչև 2025-03-03։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸԳլուխ 58 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 287. Հարկ վճարողի հաշվառման համարը

գործել է մինչև 2025-03-03Բացել ARLIS-ում

Հոդված 287. Հարկ վճարողի հաշվառման համարը

1. Հարկային մարմնում հաշվառվող հարկ վճարողին տրամադրվում է հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ), որը հանդիսանում է նրա նույնականացման կոդը:

2. ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման: ՀՎՀՀ-ն չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողի:

3. Ֆիզիկական անձին տրամադրված ՀՎՀՀ-ն որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար հաշվառվելու դեպքում մնում է անփոփոխ: Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար հաշվառվելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ ՀՎՀՀ-ն, որը չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո հարկ վճարողը, որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, հարկային մարմին է ներկայացնում հարկային հաշվարկներ:

4. ՀՎՀՀ-ն կազմված է ութանիշ թվից: ՀՎՀՀ-ի առաջին յոթ նիշը հանդիսանում է հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է և հաշվարկվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: ՀՎՀՀ-ի ստուգիչ նիշի հաշվարկման բանաձևը սահմանում է հարկային մարմինը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար բանկային հաշիվները բացվում են միայն ՀՎՀՀ-ի առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։