Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-03-ից մինչև 2025-03-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-03-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 69 · ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 348. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը

գործել է մինչև 2025-03-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 348. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը

1. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածությունն ուսումնասիրելու և միասնական հաշվին մուտքագրելու նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի դիմումի հիման վրա իրականացնում է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն (այսուհետ սույն հոդվածում նաև՝ ուսումնասիրություն): Սույն մասով սահմանված դիմումի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

2. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետը ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` սկսած հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից ստանալու օրվանից: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասը անընդմեջ աշխատանքային օրով: Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին տեղեկացվում է հարկ վճարողին` ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ուսումնասիրության ժամկետի ավարտի օրը:

3. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա: Ուսումնասիրության հանձնարարագրի երկու օրինակներն Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ու եղանակներով ուսումնասիրությունն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Հարկ վճարողը ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված է համարվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում:

4. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ընթացքը, Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում:

5. Ուսումնասիրության ընթացքում ճշտվում են՝

1) նախորդ ուսումնասիրությունների արդյունքներով չհիմնավորված գումարները, ինչպես նաև այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով ուսումնասիրության ժամկետը կասեցվել է.

2) հարկ վճարողի ներկայացրած` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում ներառված տվյալների արժանահավատությունը.

3) (կետն ուժը կորցրել է 26.05.21 ՀՕ-244-Ն)

4) ձեռքբերումների գծով հարկային հաշիվների համապատասխանությունը Օրենսգրքի պահանջներին.

5) Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածությունը:

6. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն)

9. (մասն ուժը կորցրել է 26.05.21 ՀՕ-244-Ն)

10. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն)

11. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքում:

12. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները կարող են հիմնավորվել նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում:

(348-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.09.19 ՀՕ-172-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-190-Ն, փոփ. 26.05.21 ՀՕ-244-Ն, 04.03.22 ՀՕ-55-Ն, խմբ., փոփ. 01.03.23 ՀՕ-101-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(23.09.19 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։