Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 46 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 227. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 227. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտը

1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները:

2. Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված հետևյալ ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (այսուհետ սույն բաժնում` շինություններ).

1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`

ա. անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,

բ. բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,

գ. այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով կառույցը.

2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող կառույցը.

3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը.

4) ավտոտնակը (ավտոկայանատեղին, ավտոհանգրվանը)` տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված կառույցը կամ տարածքը․

5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, վարչական նպատակներով օգտագործման կամ հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները.

6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող շենքերը և շինությունները.

7) Կառավարության սահմանած կարգով բնութագրվող` սույն մասում նշված համապատասխան անավարտ կիսակառույց շինությունները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նոր կառուցված և (կամ) փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն մասում նշված համապատասխան հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, հողամասի սեփականության և (կամ) հողօգտագործման իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները:

(227-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-567-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։