Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 12.04.22 ՀՕ-101-Ն)Գլուխ 80.1 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 443.1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասիրությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 443.1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասիրությունը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հիմնավորված հարցում ստանալու դեպքում հարկային մարմինը նշված հարցումն ուսումնասիրում է ողջամիտ ժամկետում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնասիրության արդյունքներով հարկային մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) ստանալու նպատակով դիմում է վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխին համապատասխան, կամ

2) օտարերկրյա պետության իրավասու մարմնին մերժում է գաղտնի տեղեկության տրամադրումը, եթե՝

ա. օտարերկրյա իրավասու մարմնի հարցումը հիմնավորված չէ, հայցվող տեղեկությունը վերաբերելի չէ տվյալ օտարերկրյա պետությունում իրականացվող ուսումնասիրությանը (քննությանը), կամ հարցումը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջները,

բ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ՝ հանգեցնել «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական գաղտնիքի տրամադրման:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հանգամանքը պարզելու նպատակով հարկային մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է հարցումներ ուղարկել լիազոր մարմիններ, որոնք պարտավոր են նշված հարցմանը պատասխանել հարկային մարմնի սահմանած կարգով:

(443.1-ին հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։