Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-15-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 19.14. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 19.14. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ բազային տուրքի 175 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով

Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ բազային տուրքի 50 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով

1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ գործակիցները.

2025 թվականի

ապրիլի 1-ից 2026 թվականի

հունվարի 1-ից 2027 թվականի

հունվարի 1-ից 2028 թվականի

հունվարի 1-ից

2.0 3.0 4.0 5.0

Սույն մասով սահմանված՝ պետական տուրքի հաշվարկման գործակիցները կիրառվում են, եթե տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված չէ: Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված լինելու դեպքում պետական տուրքի հաշվարկման գործակից է համարվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանվելու օրն ընդգրկող տարվա համար սույն մասով սահմանված գործակիցը:

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի՝ սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ:

(19.14-րդ հոդվածը լրաց. 16.12.22 ՀՕ-572-Ն, խմբ., լրաց. 06.03.25 ՀՕ-52-Ն)

(16.12.22 ՀՕ-572-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(06.03.25 ՀՕ-52-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 12.06.24 ՀՕ-266-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։