Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-15-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը

Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.

գ) դատարանները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից.

գ1) Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից.

դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` սույն օրենքի 15 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից.

ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:

Համահայկական բանկն ազատվում է գրանցման և լիցենզավորման համար սույն օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման ստեղծված հատուցման հիմնադրամն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:

(31-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.07.98 ՀՕ-237, լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 13.12.00 ՀՕ-123, 08.04.08 ՀՕ-27-Ն, 26.12.08 ՀՕ-33-Ն, 15.12.16 ՀՕ-254-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-280-Ն, 19.04.21 ՀՕ-177-Ն)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 20.01.26 ՀՕ-12-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից)

(20.01.26 ՀՕ-12-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։