Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-15-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 19.8. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 19.8. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական՝

Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում

ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական՝

Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում

ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝

1) մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը.

2) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը:

4. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ գործակիցները.

1) առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4.

2) մյուս գոտիների համար` 1.05:

5. Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածով սահմանված՝ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով:

7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

8. Որևէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոմատների քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի մեծությունների հանրագումարով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում նշված ավտոմատների քանակի ավելացման հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի հանրագումարով` ավտոմատների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:

10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

11. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմատների քանակի ավելացման դեպքում՝ մինչև ավտոմատների քանակի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:

12. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:

(19.8-րդ հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն)

(25.06.19 ՀՕ-69-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)

(հոդվածը 12.06.24 ՀՕ-266-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։