Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնելու համար`
ա) միջին բուժաշխատողներից և դեղագործներից բազային տուրքի չափով
բ) բժիշկներից և դեղագետներից բազային տուրքի եռապատիկի չափով
գ) իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից բազային տուրքի տասնապատիկի չափով
2. բանկային գործունեություն իրականացնելու համար`
ա) բանկերից բազային տուրքի 3000-պատիկի չափով
բ) օտարերկրյա բանկերի մասնաճյուղերից բազային տուրքի 3000-պատիկի չափով
2.1. ինկասացիոն գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 500-պատիկի չափով
2.2. գրավատնային գործունեություն իրականացնելու համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով
3. ապահովագրական գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 600-պատիկի չափով
3.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 50-ապատիկի չափով
4. խաղատների գործունեություն և վիճակախաղեր կազմակերպելու համար` տարեկան բազային տուրքի 25.000-պատիկի չափով
5. շահումներով խաղեր կազմակերպելու համար` տարեկան բազային տուրքի 5.000-պատիկի չափով
5.1. շշալցման իրավունքով ոգելից խմիչքների բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության համար` տարեկան բազային տուրքի 5000-պատիկի չափով
6. ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 50-պատիկի չափով
7. լիցենզավորման ենթակա գյուղատնտեսական գործունեության համար բազային տուրքի վեցապատիկի չափով
8. ֆիզիկական անձանցից (բացի սույն հոդվածի 1-7 կետերում նշված դեպքերի) բազային տուրքի 12-պատիկի չափով
9. իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից (բացի սույն հոդվածի 1-7 կետերում նշված դեպքերի) բազային տուրքի 24-պատիկի չափով:
10. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-պատիկից
(19-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց., խմբ. 07.07.00 ՀՕ-77, լրաց. 11.10.00 ՀՕ-99)