Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնելու համար`
ա) միջին բուժաշխատողներից և դեղագործներից բազային տուրքի չափով
բ) բժիշկներից և դեղագետներից բազային տուրքի եռապատիկի չափով
գ) իրավաբանական անձանցից բազային տուրքի 24-ապատիկի չափով
2. բանկային գործունեություն իրականացնելու համար`
ա) բանկերից բազային տուրքի 3000-պատիկի չափով
բ) օտարերկրյա բանկերի մասնաճյուղերից բազային տուրքի 3000-պատիկի չափով
2.1. ինկասացիոն գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 500-պատիկի չափով
2.2. գրավատնային գործունեություն իրականացնելու համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով
3. ապահովագրական գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 600-պատիկի չափով
3.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 50-ապատիկի չափով
4. խաղատների գործունեություն և վիճակախաղեր կազմակերպելու համար` տարեկան բազային տուրքի 25.000-պատիկի չափով
5. շահումներով խաղեր կազմակերպելու համար` տարեկան բազային տուրքի 5.000-պատիկի չափով
5.1. շշալցման իրավունքով ոգելից խմիչքների բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության համար` տարեկան բազային տուրքի 5000-պատիկի չափով
6. ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 50-պատիկի չափով
7. լիցենզավորման ենթակա գյուղատնտեսական գործունեության համար բազային տուրքի վեցապատիկի չափով
7.1. էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու համար
ա) իրավաբանական անձանցից բազային տուրքի 50-պատիկի չափով
բ) ֆիզիկական անձանցից բազային տուրքի հնգապատիկի չափով
7.2. մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության համար, այդ թվում՝
ա) բաց տիպի մաքսային պահեստների համար բազային տուրքի 1000-պատիկի չափով
բ) փակ տիպի մաքսային պահեստների համար բազային տուրքի 200-պատիկի չափով
գ) մասնագիտացված տիպի մաքսային պահեստների համար բազային տուրքի 200-պատիկի չափով
7.3. ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության համար բազային տուրքի 2000-պատիկի չափով
7.4. անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության համար բազային տուրքի 500-պատիկի չափով
7.5. մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության համար բազային տուրքի 200-պատիկի չափով
7.6. մաքսային փոխադրման գործունեության համար բազային տուրքի 1000-պատիկի չափով
8. ֆիզիկական անձանցից (բացի սույն հոդվածի 1-7.6 կետերում նշված դեպքերի) բազային տուրքի 12-պատիկի չափով
9. իրավաբանական անձանցից (բացի սույն հոդվածի 1-7.6 կետերում նշված դեպքերի) բազային տուրքի 24-պատիկի չափով:
10. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-պատիկից
11. լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի կամ կորցրած ներդիրի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
(19-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց., խմբ. 07.07.00 ՀՕ-77, լրաց. 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց. 13.12.00 ՀՕ-123)