Հոդված 12. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը
Հոդված 12. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը
Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝
ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
դ) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
ե) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:
(12-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ., խմբ. 05.02.13 ՀՕ-4-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-215-Ն)