Հոդված 16. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակելիս համայնքային ծառայողի երդումը
Հոդված 16. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակելիս համայնքային ծառայողի երդումը
1. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների ներկայությամբ տրված երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ` անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:
2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Համայնքային ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:
(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 05.02.13 ՀՕ-4-Ն)