Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 7. Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 7. Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկվում է 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:

4. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(7-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 19.05.09 ՀՕ-120-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն, լրաց. 05.02.13 ՀՕ-4-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։