Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-12-05-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

1. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և ատեստավորումն անցկացնում են սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով կազմավորվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները։

2. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի երեք ներկայացուցիչ (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երեք ներկայացուցիչ): Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշում է համայնքի ավագանին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի։

3. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգի հիման վրա:

(13-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։