Գլուխ 5 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը
Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը
1. Համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողները, առանց խտրականության, ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք:
2. Համայնքային ծառայողի վարձատրության չափը և դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր համայնքային ծառայողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:
(27-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)