Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-12-05-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 15. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 15. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Համայնքային ծառայության գլխավոր խմբի և առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, իսկ առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:

2. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման դեպքում սահմանվում է մինչև վեց ամիս փորձաշրջան՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փորձաշրջանը չանցնելու հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատված անձին հաջորդ անգամ համայնքային ծառայության պաշտոնի նշանակման դեպքում սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ժամկետով փորձաշրջան:

(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։