Գլուխ 5 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը
Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը
1. Համապատասխան աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողների:
2. (մասն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-4-Ն)
3. Պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում:
(27-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, խմբ., լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն, 05.02.13 ՀՕ-4-Ն)