Հոդված 15. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը
Հոդված 15. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը
1. Համայնքային ծառայության գլխավոր խմբի և առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, իսկ առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում և ազատում է համայնքի ղեկավարը:
Երևան քաղաքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում և ազատում է Երևանի քաղաքապետը:
2. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման դեպքում սահմանվում է մինչև վեց ամիս փորձաշրջան՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փորձաշրջանը չանցնելու հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատված անձին հաջորդ անգամ համայնքային ծառայության պաշտոնի նշանակման դեպքում սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ժամկետով փորձաշրջան:
(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-27-Ն)