Անցնել բովանդակությանը
Գլուխ 2.1 · (գլուխը լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն)

Հոդված 17.1. Ուսումնական կենտրոնը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.1. Ուսումնական կենտրոնը

1. Ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումը.

2) մաքսային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.

3) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

4) օրենքով նախատեսված հատուկ և այլ միջոցների գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.

5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ մաքսային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(17.1-ին հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։