Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2017-12-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-12-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, նյութական ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 46.2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2017-12-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 46.2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի իմանալ, թե ինչու է մեղադրվում, ծանոթանալ իր իրավունքներին և պարտականություններին, կարգապահական վարույթի ավարտման պահից ծանոթանալ գործի նյութերին, հարուցել միջնորդություններ, ստանալ իրավական օգնություն:

2. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է ժամանակին ներկայանալ վարույթ իրականացնող մարմնի կանչով, տալ ճշմարտացի բացատրություններ:

(46.2-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն)

ՀՈԴՎԱԾ 47. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Կարգապահության համար պատասխանատու են`

1) վերադաս մաքսային մարմնում` ղեկավարը, ղեկավարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները.

2) մաքսատներում` մաքսատան պետը, նրա տեղակալը (տեղակալները) և ստորաբաժանումների ղեկավարները.

3) մաքսային կետերում` մաքսակետի պետը, նրա տեղակալը և ստորաբաժանումների ղեկավարները:

Մաքսային մարմնի և նրա ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են`

1) ենթակաների համար ստեղծել ծառայության հանգստի և որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ.

2) ենթակաների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ.

3) ենթակաների ծառայողական գործունեությունը վերադասի մոտ գնահատելիս լինել օբյեկտիվ և ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն.

4) բացառել հովանավորչությունն անձնակազմի հետ աշխատելիս.

5) բացառել մաքսային ծառայողի հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով կամ տվյալ ծառայությունում առկա թերությունների վերաբերյալ արտահայտած քննադատության համար.

6) հետամուտ լինել իրենց ենթակաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Մաքսային մարմինների ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, սույն օրենքով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերեն ենթակաների կատարած զանցանքների պատճառները, նախազգուշացնեն նրանց, կարգազանցների նկատմամբ դրսևորեն անհանդուրժողական վերաբերմունք:

(47-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-539-Ն)

ՀՈԴՎԱԾ 48. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Մաքսային ծառայողի ծառայությունը դադարում է մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու (ազատելու) կամ նրա զոհվելու (մահանալու) դեպքում:

2. Մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության առավելագույն տարիքի լրանալը.

3) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-71-Ն)

4) հաստիքների կրճատումը կամ մաքսային մարմնի լուծարումը.

5) պետական այլ մարմնում աշխատանքի տեղափոխվելը.

6) Հայաստանի Հանրապետության ընտրովի մարմիններում ընտրվելը.

7) մաքսային ծառայողի առողջական վիճակի կապակցությամբ` մաքսային ծառայության համար պիտանիությունը սահմանափակող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական մարմնի ռազմաբժշկական հանձնաժողովի տված եզրակացությունը.

8) մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

9) ատեստավորման արդյունքներով կամ ատեստավորման արդյունքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կայացրած որոշման համաձայն անցկացված վերապատրաստման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը որոշելը.

9.1) ատեստավորման ենթակա մաքսային ծառայողի կողմից ատեստացիայի նշանակման ժամկետից սկսած վեց ամսվա ընթացքում ատեստավորմանը չներկայանալը.

10) ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտելը:

(պարբերությունն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-539-Ն)

Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների միանգամյա կոպիտ խախտումներ են`

1) օրենսդրության պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում) 1.000.000 դրամից ավելի.

2) պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, անձնական նպատակներով օգտագործելը, երրորդ անձանց տրամադրելը, եթե դրանց տրամադրումը նախատեսված չէ օրենքով.

3) առանց հարգելի պատճառների գործալքությունը (այդ թվում` աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելը).

4) ոչ սթափ վիճակում, թմրամիջոցներ կամ թունամիջոցներ օգտագործած վիճակում աշխատանքի ներկայանալը.

5) աշխատանքի վայրում գույք հափշտակելը (այդ թվում` մանր), անհիմն ծախսեր կատարելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

6) աշխատողի կողմից աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եթե այդ խախտումն առաջացրել է կամ կարող էր առաջացնել մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ.

7) մաքսային ծառայողի կողմից թույլ տրված այնպիսի մեղավոր գործողությունը կամ անգործությունը, որը վերադաս մաքսային մարմնի ղեկավարի վստահությունը կորցնելու հիմք է տալիս.

8) վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատան ղեկավարի կամ տեղակալի, մաքսային կետի պետի կամ տեղակալի, գլխավոր հաշվապահի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսատան կամ մաքսային կետի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի:

Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների պարբերաբար խախտող է համարվում ծառայողական կարգապահության խախտման համար կարգապահական տույժ ստացած այն ծառայողը, ով կրկին խախտել է դա:

Եթե մեկ տարվա ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, ապա մաքսային ծառայողն ազատվում է պաշտոնից:

11) ազատազրկման դատապարտվելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) մաքսային ծառայողի` զինվորական ծառայության զորակոչվելը.

17) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով աշխատանքի չներկայանալն ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր:

18) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-297-Ն)

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Մաքսային ծառայողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու կամ հիվանդության ժամանակահատվածում չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված դեպքի:

5. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 9-րդ կետերում նշված հիմքերով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե սահմանված կարգով իրականացված ատեստավորման արդյունքներով որոշվել է նրա անհամապատասխանությունն զբաղեցրած պաշտոնին, կամ վերջին ատեստավորման արդյունքների ցածր մակարդակով նրան հնարավոր չէ տեղափոխել այլ պաշտոնի:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված հիմքով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե հնարավոր չէ նրան տեղափոխել առողջական վիճակին համապատասխան այլ ազատ պաշտոնի, կամ եթե տվյալ ծառայողը հրաժարվել է տեղափոխվել այդ պաշտոնին:

7. Հաստիքների կրճատման հետևանքով ծառայությունից առաջիկա ազատման վերաբերյալ մաքսային ծառայողը պետք է տեղեկացվի ազատվելուց առնվազն երկու ամիս առաջ:

8. Մաքսային ծառայությունից ազատվելու դեպքում մաքսային ծառայողը վերադաս մաքսային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված կնիքը, զենքը և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

9. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող մաքսային ծառայողները:

(48-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, խմբ. 23.10.08 ՀՕ-175-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-297-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։