Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, նյութական ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 46.2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 46.2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

ՀՈԴՎԱԾ 47. Կոմիտեի ղեկավարԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

(վերնագիրը փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

Կարգապահության համար պատասխանատու են`

1) կոմիտեում` ղեկավարը, ղեկավարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները.

2) մաքսատներում` մաքսատան պետը, նրա տեղակալը (տեղակալները) և ստորաբաժանումների ղեկավարները.

3) մաքսային կետերում` մաքսակետի պետը, նրա տեղակալը և ստորաբաժանումների ղեկավարները:

Մաքսային մարմնի և նրա ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են`

1) ենթակաների համար ստեղծել ծառայության հանգստի համար անհրաժեշտ պայմաններ.

2) ենթակաների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ.

3) ենթակաների ծառայողական գործունեությունը վերադասի մոտ գնահատելիս լինել օբյեկտիվ և ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն.

4) բացառել հովանավորչությունն անձնակազմի հետ աշխատելիս.

5) բացառել մաքսային ծառայողի հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով կամ տվյալ ծառայությունում առկա թերությունների վերաբերյալ արտահայտած քննադատության համար.

6) հետամուտ լինել իրենց ենթակաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Մաքսային մարմինների ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, սույն օրենքով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերեն ենթակաների կատարած զանցանքների պատճառները, նախազգուշացնեն նրանց, կարգազանցների նկատմամբ դրսևորեն անհանդուրժողական վերաբերմունք:

(47-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-539-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն, 16.04.26 ՀՕ-146-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 48. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Մաքսային ծառայողի ծառայությունը դադարում է մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու (ազատելու) կամ նրա զոհվելու (մահանալու) դեպքում:

2. Մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) (կետն ուժը կորցրել է 07.05.26 ՀՕ-186-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-71-Ն)

4) հաստիքների կրճատումը կամ մաքսային մարմնի լուծարումը.

4.1) սույն օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը.

4.2) սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալը.

4.3)

4.4) մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման արդյունքով տարեկան երկու անգամ անընդմեջ կոմիտեի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը.

5) պետական այլ մարմնում աշխատանքի տեղափոխվելը.

6) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.

7) Կառավարության հաստատած՝ մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ տառապելը.

8) մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

9) (կետն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

9.1) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա.

10) ծառայողական կարգապահական կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը:

Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների միանգամյա կոպիտ խախտումներ են`

1) օրենսդրության պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում) 1.000.000 դրամից ավելի.

2) պետական, բանկային, առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, անձնական նպատակներով օգտագործելը, երրորդ անձանց տրամադրելը, եթե դրանց տրամադրումը նախատեսված չէ օրենքով.

3) առանց հարգելի պատճառների գործալքությունը (այդ թվում` աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելը).

4) ոչ սթափ վիճակում, թմրամիջոցներ կամ թունամիջոցներ օգտագործած վիճակում աշխատանքի ներկայանալը.

5) աշխատանքի վայրում գույք հափշտակելը (այդ թվում` մանր), անհիմն ծախսեր կատարելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

6) աշխատողի կողմից աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եթե այդ խախտումն առաջացրել է կամ կարող էր առաջացնել մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ.

7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.

8) մաքսային մարմնի վարչության պետի կամ նրա տեղակալի, բաժնի պետի կամ նրա տեղակալի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսային մարմնի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի։

Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների պարբերաբար խախտող է համարվում ծառայողական կարգապահության խախտման համար կարգապահական տույժ ստացած այն ծառայողը, ով կրկին խախտել է դա:

Եթե մեկ տարվա ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, ապա մաքսային ծառայողն ազատվում է պաշտոնից:

11) ազատազրկման դատապարտվելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) մաքսային ծառայողի` զինվորական ծառայության զորակոչվելը.

17) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով աշխատանքի չներկայանալն ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր:

18) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-297-Ն)

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Մաքսային ծառայողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու կամ հիվանդության ժամանակահատվածում չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված դեպքի:

5. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու մաքսային ծառայողի լիազորությունները:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված հիմքով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե հնարավոր չէ նրան տեղափոխել առողջական վիճակին համապատասխան այլ ազատ պաշտոնի, կամ եթե տվյալ ծառայողը հրաժարվել է տեղափոխվել այդ պաշտոնին:

7. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

8. Մաքսային ծառայությունից ազատվելու դեպքում մաքսային ծառայողը կոմիտե է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված կնիքը, զենքը և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

9. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ, 4.3-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող մաքսային ծառայողները և ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողները:

(48-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, խմբ. 23.10.08 ՀՕ-175-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-297-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն, լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-76-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն, փոփ. 07.05.26 ՀՕ-186-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 2-րդ մասի 4.3-րդ կետը 16.04.26 ՀՕ-146-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու օրացուցային տարի հետո` համաձայն 16.04.26 ՀՕ-146-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.26 ՀՕ-186-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։