Հոդված 22. Դիվանագիտական աստիճանի շնորհումը
Հոդված 22. Դիվանագիտական աստիճանի շնորհումը
1. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված մրցույթի հիման վրա, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով պաշտոնի նշանակված անձին տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո:
2. Հերթական դիվանագիտական աստիճանը կարող է շնորհվել համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում ծառայելու դեպքում.
1) խորհրդական` առնվազն չորս տարի.
2) առաջին, երկրորդ և երրորդ քարտուղարներ` առնվազն երեք տարի.
3) կցորդ՝ առնվազն երկու տարի:
3. Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ներկայացված դրական եզրակացության հիման վրա:
4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:
5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ:
(22-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 15.06.22 ՀՕ-256-Ն)
(15.06.22 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)