Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2022-07-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ

Հոդված 25. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները

գործել է մինչև 2022-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 25. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք`

1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

2) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի մարվել կամ չի վերացվել:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը սահմանափակող հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը:

(25-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-187-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։