Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 19 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-07-29-ից մինչև 2023-01-02։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2023-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու կարգերը, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակը, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքները, ինչպես նաև կարգավորվում են դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, պաշտոնների դասակարգման և համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, իրավական վիճակի, պաշտոնից ազատման և ծառայության դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

3. Դիվանագիտական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, եթե սույն օրենքով առանձնահատկություններ սահմանված չեն:

(1-ին հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-256-Ն)

(15.06.22 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։