Հոդված 18. Դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական ծառայության պաշտոնները
Հոդված 18. Դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական ծառայության պաշտոնները
1. Արտաքին գործերի նախարարության համակարգի պաշտոնները դասակարգվում են ըստ քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:
2. Քաղաքական պաշտոններն են՝
1) արտաքին գործերի նախարար.
2) արտաքին գործերի նախարարի տեղակալ:
3. Վարչական պաշտոններն են՝
1) արտակարգ և լիազոր դեսպան.
2) միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչ.
3) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավար.
4) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ:
4. Հայեցողական պաշտոններն են՝
1) հատուկ հանձնարարություններով դեսպան.
2) արտաքին գործերի նախարարի խորհրդական.
3) արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար.
4) արտաքին գործերի նախարարի օգնական:
5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված պաշտոնները սույն օրենքի իմաստով համարվում են դիվանագիտական պաշտոններ, և այդ պաշտոններում նշանակված անձանց պաշտոնավարման ժամանակահատվածը հավասարեցվում է դիվանագիտական ծառայությանը, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ:
6. Արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝
1)
2) արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար (վարչության պետ).
3) արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի խորհրդական.
4) արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի բաժնի վարիչ (պետ).
5) արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի բաժնի խորհրդական.
6) առաջին քարտուղար.
7) երկրորդ քարտուղար.
8) երրորդ քարտուղար.
9) կցորդ:
7. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝
1) գործերի հավատարմատար
2) դեսպանորդ լիազոր նախարար.
3) գլխավոր հյուպատոս.
4) խորհրդական.
5) հյուպատոս.
6) առաջին քարտուղար.
7) փոխհյուպատոս.
8) երկրորդ քարտուղար.
9) երրորդ քարտուղար.
10) կցորդ:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ այդ կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք քաղաքացիական ծառայողներ են:
(18-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-256-Ն, փոփ. 11.12.23 ՀՕ-405-Ն)
(15.06.22 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(11.12.23 ՀՕ-405-Ն օրենքն ունի անցումային դրույթ)